National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.10.2013
Պարգեւատրում Ազգային ժողովում
1 / 9

Հոկտեմբերի 21-ին ԱԺ Ոսկեզօծ դահլիճում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ պատվո մեդալով պարգեւատրեց Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանին, Շարժայի Բանկի կառավարիչ Վարուժան Ներգիզյանին, «Կապրիոլե քոնսթրաքշն» շինարարական կազմակերպության նախագահ, ճարտարապետ Հրայր Սողոմոնյանին` Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ կապերի ամրապնդման եւ հայ ժողովրդի հոգեւոր-մշակութային կյանքում ներդրած մեծ ավանդի համար: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հուշանվեր հանձնեց նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն Խորհրդի անդամ, Շարժայի Կառավարիչ, Շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմեդ Ալ Քասսիմիի ներկայացուցիչ Համիդ Դիյա Ջաֆարիին:

Հանձնելով մեդալները եւ շնորհավորելով պարգեւատրվածներին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պատվիրակությունը կարեւոր առաքելությամբ է գտնվում Հայաստանում՝ Հաղարծինի վերակառուցված վանքային համալիրի օրհնության արարողությանը մասնակցելու համար: Պարոն Աբրահամյանն ասաց, որ Հաղարծինի վանական համալիրի վերականգնման եւ վերակառուցման ծրագիրն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն Խորհրդի անդամ, Շարժայի Կառավարիչ, Շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմեդ Ալ Քասսիմիի հովանավորությամբ: Հովիկ Աբրահամյանը իր եւ խորհրդարանի անունից շնորհակալություն հայտնեց Շեյխ Ալ Քասիմիին նվիրատվության համար: «Այս քայլը եւս մեկ անգամ հիմնավորեց հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը եւ ամրապնդեց այն»,- ընդգծեց խորհրդարանի ղեկավարը: Նա երախտիքի խոսքեր հղեց պարոն Ալ Քասիմիին այն ջերմ ու հարգալից վերաբերմունքի համար, որ տածում են Շարժայի իշխանությունները այնտեղ բնակվող մեր հայրենակիցների հանդեպ: «Որպես ՀՀ ԱԺ նախագահ՝ ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները գնալով ավելի ամրապնդվեն եւ զարգանան»,- ասաց պարոն Աբրահամյանը:

Պարգեւատրվածները շնորհակալություն հայտնեցին ԱԺ նախագահին՝ իրենց աշխատանքը գնահատելու եւ ԱԺ բարձր պարգեւի արժանանալու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am